ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ի՞նչ օգուտ կա թղթի վրա ռազմական բյուջեի ավելացումից»․ Ոսկան Սարգսյան
03:12, 29.01.2023 | mamul.am
2624 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «ՔԱՆԻ ԴՈՒՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՔ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՅԾԱՌ ԱՐև ՉԻ ԾԱԳԵԼՈՒ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակի տարեդարձի առթիվ ուղերձում նշել է՝ արևը ծագելու է, գարունը գալու է: Հավելեմ՝ ամառն էլ շոգ է լինելու։ Ուղերձում նշված է․ «Միջոցներ ենք ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին»: 2020 թվականի պատերազմից առաջ 130-160 միլիոն դոլարով առանց հրիթռ, այսինքն՝ մարտական գործողությունների համար ոչ պիտանի 4 հատ ՍՈՒ-30 ինքնաթիռ են գնել, իսկ 2020 թվականի պատերազմից հետո, ավելի քան 2 տարվա ընթացքում նոր զենքեր չեն գնել։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականի նկատմամբ 2023 թվականի պաշտպանական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է։ Սակայն ի՞նչ օգուտ կա թղթի վրա ռազմական բյուջեի ավելացումից, եթե 2022 թվականի պաշտպանական բյուջեի 360 միլիարդ դրամից 190 միլիարդը այդպես էլ չեն ծախսել, պետական բյուջեի մեծ փողերը մսխելով պետական պաշտոնյաներին տրված ճոխ պարգևավճարների, ծառայողական թանկ ավտոմեքենաների, նախարարությունների համար էլիտար զուգարաններ կառուցելու, Եվրատեսիլի կազմակերպման և հեռարձակման, ամանորին Երևանի Հանրապետական հրապարակը գերշքեղ զարդարելու և այլ ձևերով։ Հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում 19 զինվորների մահվան կապակցությամբ վարչապետ Միկոլ Փաշինյանը չի այցելել դեպքի վայր, այդ առթվ սգո օր չի հայտարարել, սակայն իր ուղերձում ներողություն է խնդրել հրդեհին զոհ գնացած զինվորների ծնողներից և հարազատներից:
Քանի դեռ բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած, առանց կռվի հայրենիքի տարածքները, սարերի ձյունապատ դիրքերը թշնամուն հանձնողները, դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությունն արգելողները իշխանություն են, հայոց բանակի համար պայծառ արև չի ծագելու»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր