ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Թշնամին երբ գրավում է այդ դիրքը՝ չի հավատում, որ իր դեմ կանգնած են եղել 18-20 տարեկան 12 ժամկետայիններ»․ Վահրամ Մարտիրոսյան
00:30, 29.01.2023 | mamul.am
5969 | 0

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԵՆՔ ԲԱՆԱԿ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ
2020-ի սեպտեմբերի 27-ին թշնամին իր հիմնական հարվածային ուղղությունում՝ Հորադիս-Ջրական ուղղությամբ կենտրոնացրել էր մոտ 15.000 անձնակազմ։ Նրանց դեմ գտնվում էին մեր 2 պաշտպանական շրջաններ՝ յուրաքանչյուրում մեկական բրիդագ, մոտ 2.500 անձնակազմով։ Այսինքն հարավային ուղղությամբ մենք ընդհանուր ունեցել ենք մոտ 5.000 զորք թշնամու 15.000-ի դիմաց։
Հարձակման առաջին օրը թշնամին որոշ դիրքեր գրավում է, բայց ճեղքել պաշտպանությունը նրան չի հաջողվում։ Հաջորդ 6 օրերի ընթացքում թշնամին տալիս է մոտ 3.000 սպանված, խփվում են տասնյակ ԱԹՍ-ներ, հարյուրավոր տանկեր ու զրահատեխնիկա, ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, բայց ոչ մի կերպ չի կարողանում առաջ շարժվել։ Առաջին 6 օրերի հաջողությունները ԳՇ-ում նույնիսկ էյֆորիա են ստեղծում, թե վերջ պատերազմը մենք արդեն հաղթել ենք։
Սեպտեմբերի 29-ին մեր զորքերը անցնում են հակահարձակման և գրավում են առաջին օրը կորցրած դիրքերի մեծ մասը։ Սրանով ֆիքսենք, որ մեր զորքերը ոչ թե մի կերպ պաշտպանվել են, այլ գործել են ազատ և ունեցել են նաև հարձակողական պոտենցիալ։
Ջրականի գումարտակներից մեկը, որը սկզբից ուներ 350 հոգանոց անձնակազմ, պատերազմի 6 օրերի ընթացքում տվել էր 47 զոհ և մոտ 100 վիրավոր։ Մնալով մոտ 200 հոգով շարունակել է մարտը։
Սեպտեմբերի 29-ին Երևանում կայանում է անվտանգության խորհրդի նիստ, որում որոշում է կայացվում դադարեցնել բանակի համալրումը։ Պատճառաբանությունը՝ միևնույն է համալրած ՄՈԲ-ը դասալքում է, այսինքն իմաստ չկա համալրելու։ Արդյունքում թշնամին իր կորուստները համալրում էր, իսկ մենք ոչ։
Պարետազմի 6-րդ օրը Արաքսի ափը պաշտպանող մեր 2.500-անոց զորախմբից շարքում մնացել էր 1.500-ից պակաս անձնակազմ։ Եվ թշնամին օգտվելով մեր զորքերի քանակի կրիտիկական քիչ լինելու հանգամանքից քանակային ճնշմամբ հոկտեմբերի 3-ին Արաքսի ափի հատվածում կարողանում է վերջապես ճեղքել գիծը։
Այն դիրքը որտեղից սկսվում է մեր ճակատի փլուզումը պաշտպանում էին ընդամենը 12 զինվորներ։ Թշնամին երբ գրավում է այդ դիրքը իր աչքերին չի հավատում, որ իրենց դեմ կանգնած են եղել 18-20 տարեկան 12 ժամկետայիններ։ Կա այդ դիրքը գրավելուց անմիջապես հետո արված տեսանյութ, որտեղ մեր հերոսները բաց աչքերով են ընկած։ Բայց մեր այդ բացառիկ հերոսություն կատարած տղերքին շատ քչերն են ճանաչում, որովհետև դավաճանների ռեժիմի պրոպագանդան դա հատուկ է թաքցնում, որ հանկարծ լայն զանգվածները չհասկանա, որ մեր բանակը չի պարտվել։
Այդ տեսանյութում կա նաև առաջին հայացքից ոչ նկատելի, բայց մեկ շատ կարեոր հանգամանք՝ 6 օր ու գիշեր կռիվ տվող զինվորները սափրված էին։ Սա ի ցույց է դնում այն փաստը, որ մեր զորքը եղել է հոգեպես հանգիստ, խուճապային տրամադրություններ չի եղել ու տիրապետել է իրավիճակին։
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր