ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.07, EUR 416.17, RUB 5.07, GBP 473.33
+19 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+18 °C
«Կներեք, բայց չեմ կարող շնորհավորել բանակի օրը». Արթուր Ղազինյան
16:12, 28.01.2023 | mamul.am
2385 | 4

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կայացած բանակը երբեք թույլ չէր տա իր մի մաս համարվող զոհված զինվորի ծնողների նկատմամբ քաղաքական գործիչների կողմից այսպիսի ծաղրանք ու ստորացում:
Նայեք այսօրվա Եռաբլուրի կադրերը ու փորձեք գիտակցել ամոթի ու խայտառակության խորությունը: Այս մարդիկ իրենց որդուն տվել էին Հայկական բանակին, իսկ բանակն այսօր երես է թեքել նրանցից, թողել անպաշտպան քաղաքական ցինիկության, ծաղրի ու անբարոյականության դիմաց:
Մեր խնդիրներն ավելի խորն են, քան մենք պատկերացնում ենք, աղետն ավելի մեծ է, քան կարող ենք գիտակցել. մենք ուղղակի զրկված ենք պետական իմունիտետից, իսկ այդ վիճակում ցանկացած անորակ բացիլ կարող է քայքայել պետությունն ու պետականությունը:
Կներեք, բայց չեմ կարող շնորհավորել բանակի օրը, չի ստացվում...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր