ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.17, EUR 418.91, RUB 5.04, GBP 476.94
+4 °C, +4 °C ... +17 °C Վաղը`+19 °C
«Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է Արցախը հայկական պահելու հարցում». Ռուբեն Վարդանյան
14:42, 28.01.2023 | mamul.am
1474 | 1

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր մենք տոնում ենք Հայոց ազգային
բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը: Սա իսկապես շատ կարևոր ու նշանակալից տոն է բոլոր հայերիս համար: Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և, իհարկե, Արցախը հայկական պահելու հարցում, իսկ դա հայկական աշխարհի պաշտպանության երաշխիք է:
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ կամավորներ անձնվիրաբար կռվել են և պաշտպանել
Արցախը՝ կանխելով Արցախի ժողովրդի դեմ իրագործվող էթնիկ զտման քաղաքականությունը: Իմ խոնարհումն եմ հայտնում իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերածներին: Այսօր բազմաթիվ
փորձությունների դիմադրող Արցախն ապացուցում է, որ ձեր անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ ուժեղ ու անկոտրում են դարձրել:
Ուղերձս ամփոփեմ Հայոց բանակի պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերով, որն ուղղված է մեզ բոլորիս. «Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։
Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտություն եմ ասում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր