ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ուզում եմ անդրադառնալ Կրեմլից գերկախվածության զուր շահարկվող առասպելին»․ Արշակ Սադոյան
20:48, 28.01.2023 | mamul.am
5217 | 3

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը գրել է․ «Ռուբեն Վարդանյանի վերջին ասուլիսի մասին իմ գրառումը բավական հետաքրքիր արձագանքների է արժանացել: Եվ այս անգամ ես ուզում եմ նախ անդրադառնալ Կրեմլից գերկախվածության իզուր շահարկվող առասպելին: Իսկ հաջորդ անգամ կփորձեմ ներկայացնել թե որքան վտանգավոր, ցավալի, նույնիսկ զզվելի է, երբ մեզանում իրենց հայրենասեր հորջորջողներց շատ շատերը իրականում բոլորովին էլ հայասեր, ասգասեր չեն: Ամեն տեղ, ամեն ինչում իրենց հայրենակիցների մեջ միայն ու միայն կեղտ են փնտռում և եթե չեն էլ գտնում, ենթագիտակցորեն, ծանծաղ, անհիմն փաստարկներ են ուղղակի հորինում:
Բայց նախ կախվածության մասին:
Ինչպես հայտնի է՝ Պուտինը աշխարհի մեծահարուստներից մեկն է: Եվ նա, բնական է, այդ հարստությունը դիզել է այլոց իրեն ծառայեցնելու միջոցով, նրանց հետ ապօրինի, ոչ հրապարակային գործարքներ կնքելով:
Իհարկե, այդ գործարքների գաղտնիությունը հնարավորություն է տալիս Պուտինին որոշ կախվածության մեջ պահել նրանց: Բայց մյուս կողմից նրանք էլ տիրապետելով թաքցված տեղեկատվությանը հնարավորություն են ստանում գաղտնազերծելու սպառնալիքով ապահովագրել իրենց: Եվ Իրենց հարստությունը դրսում պահելով, աշխարհով մեկ արդեն միայն օրինական գործարքներ կնքելով, փորձում են քիչ ավելի անկախ լինել: Նույնիսկ գաղտազերծման մասին ակնարկելով, երբեմն իրենց ուզածը պարտադրել:
Եւ կարծում եմ Ռուսաստանում էլ միլիարդատերերը այդքան անզոր չեն: Առավել ևս երբ նրանք գործ ունեն ապօրինաբար հարստանալու մոլուցքով տառապող, բայց արձագանքներից վախեցող բռնակալի հետ: Եվ այդ պատճառով էլ նաև նրանք ազդեցության որոշակի լծակները ունեն:
Ռուբեն Վարդանյանն էլ ակնհայտ է, որ հիմար չէ և իր ապահովության մասին պարզ է, որ վաղուց լրջորեն մտածել է: Եվ ունենալով դրա բոլոր հնարավորությունն իր կարողությունների մեծ մասը ժամանակին այլ երկրներ է տեղափոխել: Ինչպես նաև լինելով մասնագետ, առաջին հերթին կասկածելի ֆինանսական գործարքների մասին իրեն օգտակար, տեղեկություններ է հավաքագրել, գաղտնի արձանագրել:
Ասվածից էլ արդեն ակնհայտ երևում է, որ իր կամքից անկախ, նյութական լուրջ վնասներ պատճառելով, միայն սպառնալով նրան հնարավոր չէր ստիպել, ամեն ինչ թողած գնալ, բնակվել Արցախում: Դա Պուտինի ուժերից էլ վեր էր: Առավել ևս, որ Կրեմլի համար էլ նրա այտեղ գնալը, որովհետև լուրջ, շոշափելի հարցի լուծման հետ չէր էլ կարող կապված լինել և ավելի հավանական է, որ նրանց համար դա ցակալի էր չէր:
Իսկ թե ինչու են մեր գործիչներից շատերը այդ վարկածը առաջ քաշելով վայնասուն բարձրացրել, ես քիչ հետո կփորձեմ անդրադառնալ:
Շարունակելի»:

Աղբյուրը` Արշակ Սադոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր