ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.17, EUR 418.91, RUB 5.04, GBP 476.94
+11 °C, +7 °C ... +16 °C Վաղը`+17 °C
«Ինչպե՞ս է հնարավոր ասել, թե Սպարապետից հետո չենք ունեցել բանակ». Հակոբ Բադալյան
15:06, 28.01.2023 | mamul.am
3038 | 3

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի խոսեք, պարզապես մի խոսեք, մի ասեք ոչինչ, եթե դրանից բացի էլ չունեք ասելու բան:
Ինչպես է հնարավոր ասել, թե Սպարապետից հետո չենք ունեցել բանակ: Ունեցել ենք հազար խնդիրներով, բայց՝ բանակ, ունեցել ենք կոռուպցիայի, համակարգային արատների, բազմաթիվ այլ խնդիրների հասցե դարձած բանակ, բայց ունեցել ենք բանակ, որը 44-օրյա պատերազմում պարտվել է ոչ թե այն պատճառով, որ թույլ էր, որ չկար, այլ որովհետև 44-օրյա պատերազմում այդ բանակի դեմ դուրս էր եկել քառակողմ կոալիցիա՝ Թուրքիա, Իսրայել, Պակիստան, Ադրբեջան, բազմակողմ լռության պայմաններում:
Լավ, ունեցեք ձեր ներքին հարցերը, ունեցեք ձեր հաշիվները միմյանց հետ, հիշեցրեք իրար ինչ որ հիշեցնում եք, տվեք, առեք, ինչ ուզում եք արեք, բայց ոչ իրողությունների հաշվին, որոնք չափազանց նուրբ են ու կարեւոր:
Ախր, եթե ասածը լիներ իրականությունը, թող ամենադաժանը լիներ, բայց թող լիներ իրականություն: Ախր դա իրականություն էլ չէ: Հայաստանի զինված ուժերը անցել են շատ բարդ, հակասական, հպարտության, այո՝ նաեւ ներքին որակների առումով հաճախ ամոթի տեղիք տված, բայց ճանապարհ, որը թույլ է տվել խոսել ԲԱՆԱԿի լինելու մասին: Այդ բանակը՝ այո, չի եղել աշխարհի ամենաուժեղներից, չի եղել արդիական սպառազինությամբ լեցուն, բայց այն իր մարտունակությամբ չի զիջել Ադրբեջանի բանակին: Եվ պարտվել է ոչ թե Ադրբեջանին, այլ վերը նշածս քառակողմ կոալիցիայի ուժին:
Իսկ այդպիսի կոալիցիայի դեմ ունակ, այն էլ միայնակ կռվելու ունակ բանակ Հայաստանը չէր կարող ունենալ, եթե անգամ տեսականում դիտարկենք իդեալական կառավարման տարբերակը, որպիսին չի եղել, չկա ու չի լինելու որևէ երկրում»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր