Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը: Այս պահին նա պատասխանում է լրագրողների հարցերին. «Բանակը մեզ համար միշտ եղել է գործող, կենդանի էակ ու քանի դեռ գործող է, կենդանի է, պետք է ծնունդը շնորհավորել ու ցանկանալ ապաքինում: Ցավոք, վերջին տարիներին բանակին հարվածել են թիկունքից. պետությունը, կարելի է ասել, չի օգնել բանակին, որ հաղթանակ ունենանք: Բայց յուրաքանչյուրիս գործն է պաշտպանել այն կառույցը, որը տարիներ ի վեր մեզ պաշտպանել է»,- ասել է նա: |