ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Բա ինչո՞ւ էիր 1999-ից մինչև 2008 մնացել Սերժի ու ՀՀԿ-ի կողքը». Շարմազանով
16:00, 28.01.2023 | mamul.am
5280 | 3

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սասուն, բա ո՞ր Վազգենից հետո բանակ չենք ունեցել, ինչո՞ւ էիր մինչև 2008-ի փետրվար Հանրապետական մնացել ու մանդատ ստանում նույն Հանրապետականի ցուցակով։
Դու չէի՞ր ՀՀԿ խորհրդի նիստերում ու ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանին առաջադրում ՀՀ նախագահի թեհնածու։
Բա դու, որպես «բանակի կարկառուն նվիրյալ», ինչո՞ւ էիր 1999-ից մինչև 2008 մնացել Սերժի ու ՀՀԿ-ի կողքը։
Բանակը քանդել է Նիկոլի ու քո տեսակը, Սասուն։
Այդ տեսակը ոչ կուսակցություն ունի, ոչ՝ առաջնորդ, ոչ՝ սկզբունք։
Այդ տեսակը «ելել է շալակն աշխարհի»։
Բայց Հայկը հաղթելու է ոսոխ բելին, Սասուն, չկասկածես»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր