ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ո՜վ ասես կայացավ քո վրա, ո՜վ ասես զորավար դարձավ, ո՜վ ասես՝ հարստացավ»․ Ստյոպա Սաֆարյան
18:12, 28.01.2023 | mamul.am
3890 | 0

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է. «Տոնդ շնորհավո՛ր, հայկական բանակ
Երբ հաղթած էիր, քեզ սիրելը շա՜տ հեշտ էր: Երբ խոցված ես, քեզ սիրելն ու գուրգուրելը պարտադիր է: Որովհետև ինչ ունենք, քո շնորհիվ ունենք: Քեզ միշտ սիրելու, պաշտելու ու գուրգուրելու է սովորական, ազնվական հայ մարդը, ով գիտի, որ դու ես իր առաջին ու վերջին փրկիչը։
Ո՜վ ասես կայացավ քո վրա: Ո՜վ ասես զորավար ու զորահրամանատար դարձավ։ Ո՜վ ասես հարստացավ քո վրա, կարիերա արեց․․․ Բայց քո հայրենյաց զինվորը միշտ լուռ կատարեց իր պարտքը՝ չնայելով վերև, նայելով առաջ՝ թշնամուն, ու չխնայելով ոչինչ։
Դու ոտքի ես կանգնելու։ Քեզ ոտքի ենք կանգնեցնելու, որովհետև մենք ենք այդպես ոտքի կանգնելու։
Դեպի նոր հաղթանակնե՜ր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր