ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մեզանում դեռ շատերին է թվում, որ հայրենասիրությունը Արարատ սարով հիանալն է»․ Ա․ Սադոյան
02:12, 29.01.2023 | mamul.am
2395 | 1

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը գրել է․ «Իրոք ցավալի է, որ մեզ մոտ սովորություն է դարձել մարդկանց մասին մտածելիս լավին ուշադրություն չդարձնելով առաջի հերթին տեսնել, կենտրոնանալ միայն նրանց վատի, բացասականի վրա:
Դառն է խոստովանել, որ մեզանում դեռ շատերին է թվում, որ հայրենասիրությունը Արարատ սարով հիանալն է, հայրենասիրական երգեր երգելը, կորուսյալ հայրենիքի մասին դառնությամբ խոսելը: Կամ էլ մայրաքաղաք Երևանով, Սևանա լճով, Օպերայի շենքով, Սասունցի Դավթի արձանով հպարտանալը:
Նրանց մտքով էլ չի անցնում, որ դա դեռ շատ ու շատ քիչ է: Որ հայրենին սիրելը դա առաջին հերթին՝ հայասիրությունն է, ազգասիրությունը: Հարազատության զգացումը մեր ժողովրդի, մեր մեծ ընտանիքի բոլոր անդամների նկատմամբ: Եւ որ հայրենասերը ցավի դառնության զգացում է ապրում, երբ հայ մարդկանց մոտ թուլություններ, թերություններ է տեսնում և փորձում է նպաստել, որ դրանք ուղղվեն: Եվ ընդհակառակը՝ գոհանում, հպարտանում է ազգակիցների դրականով հաջողություններով, առաջխաղացմամբ: Անկախ նույնիսկ նրանից՝ կիսո՞ւմ է նրանց համոզմունքները, թե՞ ոչ:
Մուտքի մասում ես արդեն նշել էի, թե որքան վտանգավոր, ցավալի, նույնիսկ զզվելի է, երբ մեզանում իրենց հայրենասեր հորջորջողներց շատ շատերն ամեն տեղ, ամեն ինչում իրենց հայրենակիցների մեջ միայն ու միայն վատն են փնտրում: Եւ եթե չեն էլ լուրջ բան գտնում, ենթագիտակցորեն, ծանծաղ, անհիմն փաստարկներ բերելով՝ ուղղակի նրանց դեմ մի բան են հորինում:
Իհարկե, բոլորի մոտ էլ և՛ լավը կա, և՛ վատը: Փառասիրությունը մեծամտությունը, ամբիցիաները հաճախ են բացասական հետևանքներով հղի: Բայց հաճախ էլ դրանք շարժիչ ուժ են դառնում արժեցող, լավ նպատակներին էլ հասնելու համար:
Եւ երբ որ մեկը հանուն իր ժողովրդի, զրկանքների գնալով, փորձում է, թեկուզ իր ուժերից էլ վեր, մեծ գործ անել, երևալ, մնալ պատմության մեջ դա միայն ու միայն հարգանքի, գովեստի է արժանի:
Եվ լավ կլիներ, որ Ռուբեն Վարդանյանի այդ քայլն օրինակ ծառայեր: Եւ թեկուզ որոշ վտանգներն էլ հաշվի առնելով, բայց իրենց կարևորությունն ու դերն ավել գնահատելով՝ մեր հայտնիներից մի քանիսը գոնե վերադառնային իրենց ծննդավայր»։

Աղբյուրը` Արշակ Սադոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր