ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Նիկոլը հերթական անգամ չի հակադարձելու Ալիևին և չի պաշտպանելու հայ ժողովրդի շահերը»․ Արտակ Զաքարյան
21:54, 28.01.2023 | mamul.am
4008 | 0

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Եգիպտոսի նախագահի հետ համատեղ ասուլիսում, Ալիևը կրկին ասել է, իբրև Արցախի հարցն արդեն լուծել վերջացրել են և Հայաստանը պետք է կնքի (պարտադրված) «խաղաղության» պայմանագիր:
Եգիպտոսի նախագահը Բաքվից ժամանել է Երևան, և Նիկոլը համարժեք հնարավորություն ունի ուղիղ անդրադառնալու Ալիևի այդ հայտարարությանը:
Արցախի հարցը լուծված չէ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովրդին դեռևս հնարավորություն չի տրվել իրացնելու իր ինքնորոշման միջազգային իրավունքը (սկզբունքը): Արցախը շարունակում է իր ազատության և ինքնիշխանության համար պայքարը: Հումանիտար աղետի վերածվող 48-օրյա շրջափակումը ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ ի տարբերություն Ալիևի կարծիքի` այդ պայքարը չի´ ավարտվել: Աշխարհը դա տեսնում և արձագանքում է Ադրբեջանին ուղղված իր բազմաթիվ կոչերով ու պահանջներով:
Ես վստահ եմ, որ Նիկոլը, հերթական անգամ չի հակադարձելու Ալիևին և չի պաշտպանելու հայ ժողովրդի շահերը: Բայց դա դեռևս ոչինչ չի նշանակում: Հայաստանը վաղուց չունի իր իշխանությունը և այս մասին աշխարհը ևս գիտի...»։

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր