ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.07, EUR 416.17, RUB 5.07, GBP 473.33
+12 °C, +11 °C ... +15 °C Վաղը`+18 °C
«Սասուն Միքայելյանի որդին գոմո՞ւմ է ծառայել, եթե սպարապետից հետո բանակ չենք ունեցել». Սեյրան Օհանյան
21:18, 28.01.2023 | mamul.am
5467 | 3

«Սասուն Միքայելյանի որդին գոմո՞ւմ է ծառայել, եթե սպարապետից հետո բանակ չենք ունեցել»․-այս մասին 24TV-ի եթերում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Օհանյանի համոզմամբ, բանակը խորթ է այս իշխանություններին։ «Թիրախավորելով բանակը՝ իշխանության ներկայացուցիչները փորձում են արդարացնել իրենց` բանակից ազատված լինելը, քանի որ գրեթե բոլորը չեն ծառայել բանակում»,- ասել է Օհանյանը։

Նրա պնդմամբ, իսկապես, բանակում բազմաթիվ խնդիրներ են եղել, բայց այն տարիների ընթացքում զարգացել է, իսկ գործող իշխանությունը ոչ մի լուրջ բարեփոխում չի իրականացնում։

«Սասուն Միքայելյանի որդին գոմո՞ւմ է ծառայել, եթե սպարապետից հետո բանակ չենք ունեցել». Սեյրան Օհանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր