ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Փոխանակ մտածեք՝ ձեր տները ոնց ամրացնեք, փոխանակ թեժ պայուսակ պատրաստեք, քննարկում եք, թե ԱԻՆ-ը խաբում է»․ Կ․ Փանոսյան
23:36, 28.01.2023 | mamul.am
9553 | 1

Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանի գրառումը. «Սիրելի մարդիկ, դուք ո՞նց եք առանց սարքերի որոշում, որ ԱԻՆ-ը խաբում է ու ցնցումը ավելի ուժեղ է եղել։ Դուք կարող եք անգամ 2 բալ ցնցումը զգալ, եթե ձեր բնակարանը ամուր չի, կամ զգայուն շարժվող իրեր կան։
Փոխանակ մտածեք, թե ձեր տները ոնց ամրացնեք, փոխանակ թեժ պայուսակ պատրաստեք (թող երբեք պետք չգա), փոխանակ էվակուացիայի պլան մշակեք, նստում, քննարկում եք, թե ԱԻՆ-ը խաբում է, ավելի ուժեղ էր։
Հա, և հազարերորդ անգամ նշեմ, որ ոչ ոք չի կարող երկրաշարժ կանխատեսել։ Դա դեռևս գիտության համար անլուծելի մնացած հարց է։ Եթե հնարավոր լիներ՝ Ճապոնիան վաղուց արած կլիներ։
Իսկ երկրաշարժեր մեր տարածաշրջանում անընդհատ լինելու են, քանի որ երկրաբանական ճողվածքների վրա ենք ապրում, այլ կերպ ասած, կոտրած աման, որը դրված է եռացող ջրի վրա։ Պատկերացրի՞ք։
Դե հանգիստ քնեք։
Խաղաղ գիշեր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր