ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 447-ի, զոհերի թիվը՝ 3-ի
10:00, 29.01.2023 | mamul.am
8780 | 0

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 447-ի, 3-ը զոհվել է․ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Fars գործակալությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի և 307 վիրավորի մասին։
«Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 447-ի, զոհերի թիվը՝ երեքի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս պահի դրությամբ գրանցվել է 25 հետցնցում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր