ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Փորձ է կատարվում հնարավորինս ուռճացնել ԱԹՍ-ներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները»․ իրանագետ
10:18, 29.01.2023 | mamul.am
7290 | 1

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հակաիրանական լրատվամիջոցներով այս պահին փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները՝ փորձելով ցույց տալ, թե այս երկիրն իբր անպաշտպան է և հրահրել խուճապ, մինչդեռ իրանական ՀՕՊ-ը, դատելով առկա տեղեկատվությունից, աշխատել է հնարավորին արդյունավետ, իսկ վնասված մի քանի օբյեկտները չունեն խիստ կենսական նշանակություն Իրանի պաշտպանական համակարգի համար։

Ուշագրավ է, որ մեր հարևան և բարեկամ պետությունը հարձակման է ենթարկվել հենց այն ժամանակ, երբ Իրանի փրկարարական ծառայությունները ներգրավված են եղել Խոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր