ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Իրանն ակնկալել է նման հարձակում և պատրաստ է եղել դրան»․ Վարդան Ոսկանյան
11:48, 29.01.2023 | mamul.am
7588 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Որպեսզի հասկանալի լինի Իրանի վրա մի քանի ԱԹՍ-ով գիշերային հարձակման ազդեցությունն այս երկրի ներսում տրամադրությունների վրա, պետք է դուրս գալ հայկական ընկալումների մասշտաբներից և կարծրատիպերից։

Խոսքը գնում է մոտ 87 միլիոն բնակչությամբ, Ֆրանսիայից մոտ երեք անգամ մեծ և հազարավոր պաշտպանական ու ռազամաարդյունաբերական օբյեկտներ ունեցող պետությունում կենսական կարևորություն չունեցող մեկ-երկու օբյեկտի վրա հարձակման մասին, որը զգաստացնող է, բայց ոչ երբեք խուճապի հանգեցնող։

Ընդ որում, առկա տեղեկատվությունից պարզ է դառնում, որ իրանական պաշտպանական համակարգն ակնկալել է նման հարձակում և պատրաստ է եղել դրան։

Իրանցիներն ընդհանրապես պատրանքներ չունեն իբր «հավերժական խաղաղության» մասին և, Ք. ա. 7-րդ դարից ունենալով կայսերական պետականության ավանդույթ ու փորձառություն, շատ լավ գիտեն Առաջավոր Ասիայում ապրելու և զարգանալու բանաձևը, որը ենթադրում է փաստացիորեն «հավերժական պատերազամին» պատրաստ լինել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր