ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Պետական որևէ մարմին կասի՞ մեր անելիքը սպասվող պայթյունի պարագայում»․ Հակոբ Ճաղարյան
14:48, 29.01.2023 | mamul.am
6171 | 1

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսրայելը Ադրբեջանի տարածքից հարձակվել է Իրանի վրա.
Ադրբեջանական զորքը կուտակված է ՀՀ սահմանին.
ԱՄՆ-ն Ադրբեջանին պաշտպանություն է խոստացել Իրանի հարձակման (?) դեպքում.
Իսրայելը վերջին 2 տարում հարաբերությունները կտրուկ լավացրել է Մերձավոր Արևելքի իսլամական ամենաազդեցիկ պետությունների` Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ.
Իրանի շրջափակման վերջին ակտը` ՀՀ հարավը կտրելու ակցիան հասելա ավարտին.
Ռուսաստանն աշխարհի իզգոյնա դարձել ու այլևս գործոն չի հանդիսանում ոչ մի տարածաշրջանում.
Տարածաշրջանը եռումա, ժայթքումա, արյունի հոտը օդում կախվածա.
Պետական որևէ մարմին կասի՞ մեր անելիքը ժամերի ընթացքում սպասվող պայթյունի պարագայում:
Թե՞ պարեկներին նոր ջիփեր բաժանելն ու
վրդովմունքից քեզ անիծող ծնողներին Եռաբլուրում «բերետներով» շրջափակելը մեր վերջին նորություններն են լինելու ....»։

Աղբյուրը` Հակոբ Ճաղարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր