ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Իրանում բավական բացասական և թշնամական գնահատվեցին Ադրբեջանից հնչող հայտարարություններն ու մեղադրանքները»․ Գ․ Միսակյան
13:12, 29.01.2023 | mamul.am
3942 | 0

Իրանագետ Գարիկ Միսակյանի գրառումը․ «Թեհրանում Բաքվի դեսպանատանը տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց, որ չնայած տեսանելի մակարդակում արվող հայտարարություններին՝ Իրանի և Ադրբեջանական Հանրապետության հարաբերությունները չեն կարող որակվել բարեկամական։
Իրանում բավական բացասական և, կարելի է ասել, թշնամական կերպով գնահատվեցին ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններն ու մեղադրանքները։ Բավական արդարացի իրանական վերլուծական դաշտում արձանագրվեց նաև այն, որ դեպքին Բաքվից արագ արձագանքեցին Թուրքիան և Իսրայելը։ Բաքվում Իսրայելի դեսպանը կայծակնային արագությամբ հանդիպում ունեցավ Հիքմաթ Հաջիևի հետ՝ Թեհրանում տեղի ունեցած դեպքերը քննարկելու համար։
«Փոքր եղբորն» ամեն ինչում աջակցելու վերաբերյալ Անկարայի հայտարարությունը և Ալիևի «ինքնավստահ» պահանջներն Իրանին առ այն, որ Թեհրանը հրաժարվի խոչընդոտել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի ծրագրի» իրականացմանը և Հայաստանի վերջնական շրջափակմանը, ինչպես նաև Իսրայելի ջանքերը, նոր՝ ավելի լուրջ տարաձայնությունների ձևավորում են խոստանում այս երկու պետությունների հարաբերություններում։
Իրանում որոշ խիստ ազգայնական շրջանակներ նշում են, որ Բաքուն, ոգևորված եղբայրական պետությունների աջակցությունից, կարող է դեսպանատանը տեղի ունեցած դեպքերը օգտագործել և Իրանի հետ հարաբերությունները տանել փակուղի։ Այս պարագայում էլ ավելի է մեծանալու Հայաստանի կարևորությունն Իրանի համար և նախաձեռնողական լինելու պարագայում կարելի է հրաշալի կերպով օգտագործել Թեհրան-Բաքու հարաբերություններում առաջացող բացերը»։

Աղբյուրը` Գարիկ Միսակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր