ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+35 °C
Կատարի արտգործնախարարը կայցելի Թեհրան
13:18, 29.01.2023 | mamul.am
4860 | 0

Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին այսօր կմեկնի Թեհրան՝ հանդիպելու իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Երեկ Անկարա այցելած Կատարի արտգործնախարարն այսօր բանակցություններ կվարի Իրանի արտգործնախարարի հետ։ Այս հանդիպմանը կողմերը կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Հիշեցնենք, որ Ամիր Աբդոլլահիանը և Ալ Թանին հանդիպել են 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպման շրջանակում։ Անցած ամիսներին նրանք նաև երեք հեռախոսազրույց են ունեցել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր