ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Իրականության ներքին պատկերն առավել ուշագրավ տեսք ունի և ամենից առաջ Իրանի համար». Մհեր Հակոբյան
16:48, 29.01.2023 | mamul.am
4698 | 0

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս գիշեր Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱԹՍ-ների, գուցե նաև Ֆ-35 բազմաֆունկցիոնալ կործանիչների կիրառմամբ ենթարկվել է ՕԴԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ: Հարվածի թիրախում են եղել Հեղափոխության պահապանների կորպուսի շտաբը, ԱԹՍ-ների կառուցման գործարաններից ոմանք, ԱԹՍ-ների և նրանց զինամթերքի պահեստներ, ենթադրաբար նաև՝ այլ օբյեկտներ: Այս տողերը գրելու պահին հարձակումն արդեն մի քանի ժամ է, որ ԱՎԱՐՏՎԱԾ Է:
Ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկատվության Իսրայելի վարչապետ ԲԵՆԻԱՄԻՆ ՆԵՏԱՆՅԱՀՈՒՆ հայտարարել է, թե սա պատասխանն էր Երուսաղեմում վերջերս իրականացված ահաբեկչական հարձակման: ԱԼ-ԱՐԱԲԻԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ կարծես թե հայտարարել է, թե Իսրայելը ներխուժում է սկսել Իրանի տարածք, սակայն, դատելով ըստ ամենայնի, առկա է թարգմանության խնդիր և հեռուստաընկերությունը նկատի է ունեցել Իրանի տարածքում Իսրայելի կողմից հատուկ գործողություն իրականացնելը:
Հայաստանյան ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ ցնծում են, ՌՈՒՍԱՄԵՏՆԵՐԸ խոցված են, բայց նաև զգուշավոր լավատեսությամբ շուրջբոլորն են նայում՝ հույս ունենալով, որ Իրանն ի վերջո կհարվածի Ադրբեջանին, որի տարածքից է հնարավոր, որ ենթադրաբար օդ են ելել ԱԹՍ-ները, և նույն Ռուսաստանն ի վերջո ավելի կակտիվանա տարածաշրջանում՝ իր ներքաղաքական հետևանքներով արդեն ՀՀ ու Արցախի Հանրապետության տարածքներում: ԻՐԱՆԱՄԵՏՆԵՐԻ անհամեմատ ավելի փոքր խումբը պնդում է, որ նման հսկա երկրի համար այս հարվածը չնչին մի բան է:
Սա իրադարձությունների ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏԿԵՐՆ Է, բայց իրականության ներքին պատկերը ըստ իս առավել ուշագրավ տեսք ունի և ամենից առաջ Իրանի Իսլամական Հանրապետության համար: Խնդիրը կայանում է նրանում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտնվել է ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԽՈՐԸ ՄԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ, որից ելքը չի երևում: Սա՝ ինչպես ԽՍՀՄ վերջին տարիներին: Ճգնաժամն իր արմատներով կրոնական է, սակայն սեփական բնույթով այն արտահայտվում է պետականաշինական մակարդակում, որն էլ արտացոլվում է և՜ երկրի տնտեսական, և՜ ռազմական բնագավառներում: Բոլոր համաշխարհային կրոններն, այդ թվում նաև իսլամը, այս պահին ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ ԵՆ և այն գնալով խորանում է: Այն հանրույթներում, որտեղ կրոնը մեծ դեր չունի, օրինակ՝ Արևմտյան հանրույթները, այս ճգնաժամը խորը հետևանքներ չի թողնում, սակայն իրավիճակը լրիվ հակառակ տեսքն ունի կրոնապետություններում, որի դասական օրինակն է Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Իրանի Իսլամական Հանրապետությունում ամեն ինչ, իսկ ամենից առաջ՝ պետության հիմքում ընկած ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ, շիա իսլամական է, սակայն երկրագնդի վրա արդեն XXI դարն է, կա ինտերնետ, հսկայական է ինֆորմացիոն հասանելիությունը, ավելի ու ավելի ակտիվացող անհատները հասարակության մեջ ավելի ու ավելի մեծ դեր է սկսում կատարել, իսկ միջնադարյան իսլամական բարոյական ազդակներն էլ նրանց աստիճանաբար սկսում են ՔԻՉ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ: Տնտեսապես անկախ անհատներն ուզում են ազատություն, կենտրոնացում սեփական անձի շուրջ և անձնական առաջընթաց՝ արևմտյան մոդելով: Ահա և ԽՆԴՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ, որոնք բնականաբար արհեստականորեն թեժացվում են Իրանի Իսլամական Հանրապետություն թշնամիների կողմից:
Իրանի Իսլամական Հանրապետությունը քաղաքակրթական ճգնաժամի մեջ է և այն գնալով խորանում է: ՓԱԿՎԵ՞Լ ԱՇԽԱՐՀԻՑ, թվում է թե ակնհայտ է ելքը, սակայն իրականում դա ոչ մի տեղ չտանող ուղի է, քանի որ, նախ, լիովին փակվել այսպես թե այնպես չի ստացվի, և հետո՝ այդ պարագայում երկիրն ուղղակի դուրս կմնա համաշխարհային գիտատեխնիկական առաջընթացից և սեփական զարգացման մեջ առաջ անցած թշնամիները մի օր ուղղակի կճզմեն Իրանի Իսլամական Հանրապետությունը: ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՞Լ աշխարհի հետ, սա ևս բավարար ելք չէ, քանի որ այդ պարագայում տեղում անխուսափելիորեն սկսվում են տարածվել վերևում արդեն իսկ նկարագրված անհատակենտրոն արժքեները, որոնք էլ կոչնչացնեն միջնադարյան իսլամական գաղափարախոսության վրա հիմնված իրանական ողջ արժեքային համակարգը, իսկ արդյունքում էլ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Քաղաքկրթական հենց այս խնդիրն է, որ ԱՅԱԹՈԼԼԱՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԻ, սակայն, գոնե այս պահին և գոնե ինձ համար, բավարար լուծում ես չեմ տեսնում: «Համագործակցությունը» կբերի Իրանի իսլամական բնույթի կորստի և այն կվերածվի իսլամական բնույթով բուրժուական մի պետության, ինչպես օրինակ Ինդոնեզիան է, չհամագործակցելն ու «իր մեջ փակվելն էլ» ընդհանրապես կործանում է:
ՍԱ Է ԷԱԿԱՆԸ, թե չէ… մեկ հարված ավել, մեկ հարված պակաս, որակ չի տալիս, հիշենք Սուլեյմանիի սպանությունը և դրան հաջորդած մարտաշունչ հայտարարությունները, որոնք ավարտվեցին ոչնչով…»:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր