ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Հիբրիդային պատերազմի վերջնարդյունքը պետք է լինի հայ հասարակության պահանջատիրության վերջնական ավարտը». Վ. Հարությունյան
02:06, 30.01.2023 | mamul.am
2660 | 0

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի վերջնարդյունքը պետք է լինի հայ հասարակության պահանջատիրության վերջնական ավարտը:
Սրա վրա թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ծախսվում է մի քանի անգամ ավելի ռեսուրս, քան ռազմարդյունաբերության, զենքի ու վարձկանների գնման և այլնի վրա:
Ադրբեջանի ռազմական հաջողություններն այս առումով լիովին համադրելի են Հայաստանում պարտվողականության ու սեպարատիզմի գաղափարների տարածման հետ: Հայաստանյան հասարակության մի շոշափելի հատված թևաթափ է եղել, իսկ որոշները նույնիսկ բաց խոսում են թշնամու «լեզվով»:
Սա նշանակում է, որ ռազմական պատրաստությանը զուգահեռ պետք է համակարգված ու ամենօրյա գաղափարախոսական աշխատանք տարվի բոլոր մեծ ու փոքր ազգային խմբերի կողմից: Ով ինչպես է դա պատկերացնում ու անում` այս պահին էական էլ չէ:
Բոլորս պետք է հասկանանք, որ 21-րդ դարում մեզ «հնարավորություն է տրված» պատերազմել թշնամու դեմ ամեն քայլափոխին` խանութում, երթուղայինում, սրճարանում, հերթերում, աշխատանքի վայրում, համալսարանում, որտեղ կլսեք թշնամական պրոպագանդա` «հագեք» հայկական հիբրիդային բանակի զինվորի ձեր «համազգեստն» ու «բռնվեք մարտի»:
Եթե մինչև Հայաստանի ազատագրումը հաջողվի այդ աշխատանքի միջոցով հակազդել թշնամական պրոպագանդային, ապա կարելի կլինի փաստել, որ թշնամին ձախողել է իր առջև դրված խնդիրը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր