ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Որ պարագայում և ինչ գրաֆիկով կաշխատեն Արցախում դպրոցներն ու մշակույթի օջախները. հայտարարություն
15:36, 29.01.2023 | mamul.am
2325 | 0

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ հայրենակիցներ
Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։
Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։
Ծնողներին հորդորում ենք երեխաներին հագցնել տաք հագուստ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր