ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայտնի է աշխարհի ամենաականապատված երկիրը
17:24, 29.01.2023 | mamul.am
6638 | 0

Ուկրաինայի տարածքի ավելի քան 40%-ն ականապատված է այնտեղ ռազմական գործողությունների անցկացման պատճառով, հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմական փորձագետների զեկույցները։ Հեռուստաալիքը նշում է, որ Ուկրաինան ներկայումս ամենաշատ ականապատված երկիրն է աշխարհում։
Mines Advisory Group ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ Կատերինա Թեմփլթոնի խոսքով՝ Ուկրաինայում կարելի է գտնել պայթուցիկների հսկայական տեսականի՝ հակահետևակային ականներ, պայթուցիկ թակարդներ, հակատանկային ականներ, կասետային զինամթերք, չպայթած զինամթերք։

«Աղտոտվածությունը հսկայական է. Դա նույնիսկ հնարավոր չէ համեմատել Սիրիայի կամ Աֆղանստանի հետ։ Դա իսկապես մեծ է»,- հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքերը:

Ավելի վաղ Խերսոնի նավահանգստում արկի պայթյունից թուրքական երկու նավ խոցվել էին բեկորներից։ Նավերից մեկն ակտիվ ռազմական գործողությունների պատճառով մեկ տարի չի կարող լքել Խերսոնի նավահանգիստը։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո երկրի տարածքից ականապատվել է 250 հազար քառակուսի կիլոմետր։ Նրա խոսքով, դա երկրի ամբողջ տարածքի մոտավորապես 40 տոկոսն է։ Նախարարների կաբինետի ղեկավարն ընդգծել է, որ ականները խոչընդոտում են մարդկանց տեղաշարժին և գյուղատնտեսությանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր