ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սրանք կադրեր են Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանից». Ռոբերտ Հայրապետյան
18:42, 29.01.2023 | mamul.am
8344 | 0

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրանք կադրեր են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանից:
1. Առնվազն կասկածելի է թվում պահարանի և բազմոցի քիչ այրված, ամբողջական վիճակը, եթե շարունակում են պաշտոնապես պնդել, թե տղաների մարմինները ծխահարվել և այրվել են:
2. Մեծ քանակությամբ ծխի առկայությունն առաջացնում է թթվածնային քաղց, որին անմիջապես հաջորդում է ուժեղ հազ, իսկ այդպիսի պայմաններում քնած մնալը գրեթե անհնար է:
3. Այդպես էլ չպարզված է մնում, թե ինչպես է կապիտանը դուրս եկել բենզին բերելու ու վերադարձել, բայց դուռը կողպված է եղել դրսից և բացելը եղել է անհնար:
4. Եթե վաշտն ինժիներասակրավորային է, ապա նրանք վստահաբար ունեցել են տարբեր տեսակի գործիքներ, որոնց կիրառմամբ դուռը հնարավոր կլիներ բացել:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դժվար է տեղավորել նախաքննության գաղտնիքի «տակ», և ուրեմն դրանց բարձրաձայնումը լույս կսփռի առեղծվածային «հրդեհի» վրա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր