ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
Իրանում անօդաչու թռչող սարքերի հարձակմանը մասնակցել են ամերիկյան ինքնաթիռներ. #AlArabiya
19:00, 29.01.2023 | mamul.am
9585 | 0

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը մասնակցել են Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

«Ամերիկյան ավիացիան մասնակցել է Իրանին ուղղված անօդաչու թռչող սարքի հարվածին»,- ասել են լրագրողները՝ վկայակոչելով Վաշինգթոնի սեփական աղբյուրները։

Նախապես պարզվել է, որ հարձակման թիրախը եղել է հրթիռներով պահեստը։ Ինչպես նշել է աղբյուրը, Իրանին հաղորդագրություններ են փոխանցվել, որ «բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտները չեն թույլատրվի»։ Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստը Սպահան քաղաքում ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Դրանից հետո հաստատությունում պայթյուն է որոտացել։ Նշվում է, որ անօդաչուներից մեկը խոցվել է, իսկ մյուս երկուսը որսացվել են: Պահեստը փոքր վնաս է կրել, սակայն տուժածներ չկան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր