Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ արգենտինացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսն այս հանգստյան օրերին ընտանիքի հետ Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքի հայկական Լավաշ ռեստորանում նշել է իր 29-ամյակը։ Այս մասին հայտնում է alarabiya.net-ը։ «Ինսթագրամ»-ի իր էջում Ջորջինան լուսանկար է հրապարակել, որում սիրելիի և երեխաների հետ է՝ եռահարկ տորթի ֆոնին։ Ռեստորանի ինսթագրամյան էջում ևս լուսանկարներ և տեսանյութ է հրապարակվել, որին կից գրել են, որ պատիվ էր նրանց հյուրընկալելը։ |