ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Իրանի դեմ օպերացիան թեստ էր». Նվեր Դավթյան
22:30, 29.01.2023 | mamul.am
7070 | 0

Իրանում ռազմական օբյեկտների վրա գրոհը տեղի է ունեցել փոքր դրոնների միջոցով, ինչը հակաօդային պաշտպանության միջոցներով հայտնաբերելը և ոչնչացնելը բավական դժվար է, դրոնային հարձակումներով, հավանաբար, փորձ է արվել ստուգել երկրի պաշտպանունակությունը։ Այս մասին 24News-ին ասել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Նվեր Դավթյանը՝ անդրադառնալով այսօր գիշերը տեղի ունեցած հարձակումներին, այդ թվում՝ Սպահանի արտադրական համալիրներից մեկի վրա:
«Թե՛ պաշտոնական լրահոսից, թե՛ Իրանում մեր մտերիմներից ստացել ենք տեղեկություններ հարձակման մասին։ Նախ կուզեի նշել, որ պաշտոնական լրահոսի համաձայն՝ հաստատվել է հատկապես Սպահան քաղաքում ռազմական օբյեկտների վրա հարձակումը։ Ինչ վերաբերում է Ատրպատականում հրդեհի բռնկմանը, չպետք է բացառենք, որ տեղի է ունեցել որոշակի գործողություն, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, կամ տեղի է ունեցել ուղիղ գրոհ կամ դիվերսիոն գործողություն»,- ասել է նա։

Ըստ նրա՝ ուշագրավ է, որ Իրանի պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտների վրա հարձակման ժամանակ 3 դրոններն էլ չեզոքացվել են․ «Սա խոսում է այն մասին, որ երկրի ՀՕՊ համակարգը կարողանում է հայտնաբերել փոքր դրոնները։ Սովորաբար, այսպիսի հարձակումներով ստուգում են երկրի պաշտպանունակությունը, կարողությունը։ Բայց եթե ավելի մեծ գրոհների էսկալացիա լինի, բնականաբար թեժ կետերից մեկը կարող է լինել Իրանի Ատրպատական նահանգի՝ Արևելյան և Արևմտյան Ադրբեջան նահանգների հատվածը, որոնք մեզ սահմանակից և մոտ են։ Եվ դա կարող է անմիջական սպառնալիք լինել նաև Հայաստանի համար»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր