ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Շատ բան չի փոխվել․ հիմա էլ անգլոամերիկյան նեոգաղութատիրությունը հայերին համոզում է լքել Արցախը»․ Էդգար Էլբակյան
01:18, 31.01.2023 | mamul.am
3445 | 0

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «1896-2022 ԹԹ․
• 1896 թ․-ին Վանի ինքնապաշտպանության հանգուցալուծման օրերին քաղաքի ռուսական հյուպատոսը հայերին հորդորում էր չլքել քաղաքը, իսկ անգլիական հյուպատոսը հավաստիացնում էր, որ կարող են անվտանգ հեռանալ։ Արդյունքում հայերը հեռացան, բայց ոչ անվտանգ, որովհետև Պարսկաստան չհասած՝ Գարահիսար լեռան կրծքին, քրդական մազրիկ ցեղը հարձակվեց և գրեթե բոլորին կոտորեց։ Այդ կոտորածի համար 1 տարի անց վրեժ լուծեցին և հայի զինական պատիվը վերականգնեցին ԱՐՑԱԽՑԻ Նիկոլ Դումանն ու Վարդանը՝ Խանասորի կանաչ դաշտում մեկ ժամվա մեջ ոչնչացնելով քրդական մազրիկ ցեղը։
• Այսօր էլ շատ բան չի փոխվել։ Հիմա էլ անգլոամերիկյան նեոգաղութատիրությունը, Ռուսաստանին ինադու, հայերին համոզում է լքել Արցախը, նույնիսկ բաց տեքստով դա հնչեցնում են Արցախի պետնախարարի հետ հարցազրույցում։
• Պա՞րզ է, չէ՞, որ դա ձեռնտու է նաև Հայաստանի ներքին թշնամիներին՝ դե-ֆակտո իշխանություններին, որովհետև եթե Արցախն ու արցախականությունը չլինեն, մեր թշնամիներից վրեժ լուծող և հայության զինական արժանապատվությունը վերականգնող էլ չի լինի…»:

Աղբյուրը` Էդգար Էլբակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր