ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պետք է դոլարային մտածողությունից հրաժարվենք». Գևորգ Պապոյան
12:18, 30.01.2023 | mamul.am
3699 | 1

Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվում էր «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հետևյալը. բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները տրամադրում են միայն ՀՀ դրամով, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բնակարանային հիփոթեքային կրեդիտները կարող են տրամադրվել նաև արտարժույթով:

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց. «Հայաստանում մտածողությունը շատ հաճախ դոլարային է, շատ բաների գներ՝ մեքենա, տուն, հող, առաջին բանը, որ մարդիկ գինը ֆիքսում են, դա դոլարն է, ինչն այդքան էլ ճիշտ չէ. մենք պետք է այդ մտածողությունից հրաժարվենք»:

«Պետք է դոլարային մտածողությունից հրաժարվենք». Գևորգ Պապոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր