Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «ՌԴ ՊՆ-ն պարբերաբար ներկայացնելով Արցախում ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում տիրող իրավիճակը, օրական կտրվածքով ներկայացնում է նաև այդ նույն գոտու քարտեզը: Եվ, նախանձելի համառությամբ, վերջինս քարտեզների վրա նշում է, որ «Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ հավաքակազմի վերահսկողության ներքո (բառացի՝ лачинский коридор находится под контролем РМК): |