ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Ինչպես նախկին իշխանությանը, ներկաներին ևս պետք են խոցելի դատավորներ, դատախազներ, քննիչներ». Նինա Կարապետյանց
14:00, 30.01.2023 | mamul.am
2539 | 1

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Հայաստանում անցումային արդարադատություն, բարեփոխում տեղի չի ունեցել. «Շատ պարզ, տրամաբանական հարց կա՝ ի՞նչ գործ ունեն բազմաթիվ դատավորներ այս համակարգում, եթե տեղի է ունեցել բարեփոխում: Նույն Մնացական Մարտիրոսյանին սկզբից որոշեցին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակել, հիմա էլ որոշել են Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակել. անկեղծ ասած, ինձ մոտ մի տպավորություն կա՝ կա՛մ Մնացական Մարտիրոսյանն ինչ-որ գործողություն է իրականացրել, որի համար պիտի շնորհակալություն ասեն, կա՛մ ինչ-որ մի բան պիտի անի, այլապես չկա տրամաբանություն. ՀՀ-ում չկա՞ ուրիշ դատավոր, որն ավելի քիչ խոցելի լինի»:

Կարապետյանցի պնդմամբ՝ ՀՀ ներկայիս իշխանությունը, ինչպես նախկինը, այլ խնդիր է լուծում. նրանց ևս պետք են խոցելի դատավորներ, դատախազներ, քննիչներ, որովհետև մութ անցյալ ունեցողին կառավարելը շատ հեշտ է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր