ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը ԼՂ հայերի վերջին հույսն է». Եղիշե Կիրակոսյան
14:18, 30.01.2023 | mamul.am
4308 | 0

Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի: Պաշտոնական Երևանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի խտրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և հատուցել պատճառած վնասը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում նշել է. «Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն. թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել: Ալիևը բացահայտ պահանջել է, որ ԼՂ հայերը «մեկնեն», պնդել է, որ՝ «Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին վտարելն է մեր հողերից», նա ասել է, որ՝ «ոչ մի երգ չի երգվելու հայերեն և այսուհետ ադրբեջաներենն է իշխելու այս հողում»: Շրջափակումը, գազի և հոսանքի մատակարարաման դադարեցումները հատուկ են նախատեսված՝ հանգեցնելու այդ արդյունքին, այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները ժամանակակից աշխարհում տեղ չունեն, այս դատարանը վերջին հույսն է ԼՂ հայերի համար»,- ասել է Կիրակոսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր