ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ադրբեջանցիները բնապահպանական ավելի ծանր խնդիրներ ունեն, բայց ցույց են անցկացնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղում». Լոուրենս Մարտին
15:12, 30.01.2023 | mamul.am
3054 | 0

Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի: Պաշտոնական Երևանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի խտրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և հատուցել պատճառած վնասը։

Ելույթ է ունեցել Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը. «Այսպես կոչված էկոակտիվիստները պնդում են, թե բողոքի ցույց են անում՝ իբրև վնաս պատճառող լեռնաարդյունաբերական գործունեության դեմ: Դա ի սկզբանե վատ պատրվակ էր և վատ հորինված պատմություն. ոչ ոք չհավատաց, թե ցուցարարներին իսկապես հուզում է շրջակա միջավայրը: Ադրբեջանցիները բնապահպանական շատ ավելի ծանր խնդիրներ ունեն, որոնց մասին հարկ է մտածել՝ նավթի և գազի արդյունահանումը, շահագործումը, որը բնապահպանական աղետալի հետևանքներ ունեցավ, այդ թվում՝ Կասպից ծովում, բայց չգիտես՝ ինչու Գորիս-Ստեփանակերտ մայրուղին միակ տեղն է, որտեղ, այսպես կոչված, էկոակտիվիստները բողոքի ցույց են որոշել անցկացնել»,- խոսելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին՝ ասել է Լոուրենս Մարտինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր