ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պեսկովը հերքում է
15:42, 30.01.2023 | mamul.am
7748 | 0

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ հրթիռային հարվածի սպառնալիքի մասին հայտարարությունը: «Այն, ինչ ասել է պարոն Ջոնսոնը, ճիշտ չէ, ավելի ճիշտ՝ սուտ է. ավելին՝ կա՛մ գիտակցված սուտ է. ի՞նչ նպատակով է նա ընտրել ներկայացման այդ տարբերակը։ Թե՞ անգիտակցաբար է եղել և նա փաստացի չի հասկացել՝ ինչի մասին է նախագահ Պուտինը խոսում իր հետ... Խոսելով ՌԴ անվտանգության մարտահրավերների մասին՝ ՌԴ նախագահը նշել է, որ մեր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան հրթիռների հնարավոր տեղակայումը կնշանակի, որ ցանկացած հրթիռ հաշված րոպեների ընթացքում կհասնի Մոսկվա»,- երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի պատրաստած վավերագրական ֆիլմում հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից առաջ հեռախոսազրույցի ժամանակ սպառնացել է իրեն: «Ինչ-որ պահի նա սպառնաց ինձ և ասաց. «Բորի՛ս, ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել, բայց հրթիռով դա ընդամենը մեկ րոպե կպահանջի», կամ նման մի բան»,- Պուտինի խոսքերն էր մեջբերել Ջոնսոնը: Այդ մեկնաբանությունը, ըստ Ջոնսոնի, հնչել էր իր այն նախազգուշացումից հետո, որ պատերազմն Ուկրաինայում կունենա աղետալի հետևանքներ, կհանգեցնի արևմտյան կոշտ պատժամիջոցների, ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման Ռուսաստանի սահմանների մոտ և այլն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր