ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Թույլ չտալով 120 հազար հոգու սնվել՝ դու չես փրկում բնությունը». Պիեռ Դարժան
16:06, 30.01.2023 | mamul.am
4469 | 0

Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի: Պաշտոնական Երևանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի խտրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և հատուցել պատճառած վնասը։

Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Պիեռ Դարժանն իր խոսքում նշել է. «Այսպես կոչված էկոակտիվիստների պաշտոնական կարգախոսներից է՝ «Ղաբարաղը Ադրբեջան է». սա տարածքային և էթնիկ կարգախոս է, սա նշանակում է՝ հայերը տեղ չունեն Լեռնային Ղարաբաղում: Այս դատարանը խտրականության վերացման կոնվենցիայի վերջին պահապանն է. Ադրբեջանը ստորագրել է այն, բայց գործում է հակառակ, նույնիսկ եթե բնապահպանական պատրվակները ճշմարիտ լինեին, միևնույն է, Ադրբեջանը կոնվենցիայի հրամայականով է սահմանափակված. դու չես փրկում բնությունը՝ թույլ չտալով 120 հազար հոգու սնվել»,- ընդգծել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր