Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համատեղ հռչակագիր են ստորագրել Ադրբեջանի և Հունգարիայի միջև ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին։
Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ալիևի և Օրբանի՝ ընդլայնված կազմով հանդիպումից հետո:
Բացի այդ, Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Շուշի քաղաքի և Հունգարիայի Վեսպրեմ քաղաքի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու և մշակույթի, զբոսաշրջության, քաղաքաշինության, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: