ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.17, EUR 418.91, RUB 5.04, GBP 476.94
+5 °C, +5 °C ... +17 °C Վաղը`+19 °C
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Նիդերլանդների վարչապետի խորհրդականը հեռախոսազրույց են ունեցել
19:36, 30.01.2023 | mamul.am
826 | 0

Հունվարի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի հետ:

Ա. Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:

Հեռախոսազանգի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր