ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.53, EUR 418.37, RUB 5.08, GBP 476.38
+9 °C, +9 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Մոսկվայում ցուցարարները հարձակվել են ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի վրա
20:30, 30.01.2023 | mamul.am
6649 | 0

Երկուշաբթի օրը՝ հունվարի 30-ին, Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսիի (նախկինում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան) վրա մի խումբ մարդիկ են հարձակվել: Նրանք հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկել ՌԴ ԱԳՆ շենքի մուտքի մոտ, ուր Թրեյսին եկել էր իր հավատարմագրերը հանձնելու։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Հրատարակությունը նշում է, որ չնայած դիվանագիտական ​​որոշ պայմանավորվածություններին, այդ թվում՝ գերիների փոխանակմանը, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո երկրների միջև բարձր մակարդակի շփումները գրեթե ի չիք են դարձել։

«Դեսպան Թրեյսին կենտրոնացած է աննախադեպ լարվածության պահին մեր մայրաքաղաքների միջև երկխոսության պահպանման, Ռուսաստանում կալանավորված ամերիկացի քաղաքացիների շահերի պաշտպանության և ամերիկացի և ռուս ժողովուրդների միջև կապերի ամրապնդման վրա»,- նշել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր