ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
08:30, 31.01.2023 | mamul.am
3962 | 0

Ուշադրություն

Հունվարի 31-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում`

Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի հունվարի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.60C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.60C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.20C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր