ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.48, EUR 422.28, RUB 5.02, GBP 480.74
0 °C, 0 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Երկրներ, որոնք Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին զգուշացրել են խուսափել մարդկային կուտակումների վայրերից
21:12, 30.01.2023 | mamul.am
3407 | 0

Ֆինլանդիան Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել մարդկային կուտակումների վայրերից և անվտանգության հետ կապված այլ խորհուրդներ է տվել: Նման նախազգուշացումներ են արել Շվեդիան, Դանիան և Նորվեգիան:

Դեկտեմբերից ի վեր Ֆինլանդիան Թուրքիա մեկնող քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքիայի և Սիրիայի սահմանամերձ շրջաններ ծրագրած ցանկացած ճանապարհորդությունից և անհարկի շրջագայությունից դեպի Թուրքիայի՝ Իրանի և Իրաքի հետ սահմանային շրջաններ:

«Անվտանգության իրավիճակը երկրում կարող է արագ վատթարանալ: Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում շարունակվում է, Թուրքիան շարունակում է հակաահաբեկչական գործողությունը Հյուսիսային Իրաքում»,- ասվում է նախարարության կայքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր