Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովին՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին հանդիպելու հարցով, սակայն հանձնաժողովը մերժել է դիմումը: Հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ միայն խորհրդարանի DENK խմբակցությունն է կողմ եղել առաջարկին, CDA խմբակցությունը նշել է, որ չի կարող մասնակցել գործընթացին, այլ խմբակցություններից ոչ մի արձագանք չի եղել: |