ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Պայթյունը կարող է Ադրբեջանի և Իրանի սահմանին լինել․ զինված հակամարտությունը Ալիևին լուրջ խնդիրների կբերի»․ Ռոբերտ Ղևոնդյան
22:48, 30.01.2023 | mamul.am
4079 | 0

«Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ակտիվությունը պետք է էլ ավելի մեծ հրատապություն հաղորդի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին։ Լեռնային Ղարաբաղում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը»,- Factor TV-ի հետ հարցազրույցում ասել է Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Ըստ Ռ․ Ղևոնդյանի՝ ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, այսօրվա իշխող ղեկավար Ջո Բայդենի վարչակազմը չի ցանկանում, որ աշխարհի տարբեր ռեգիոններում, այդ թվում՝ Կովկասում խնդիրները լուծվեն առանց իր շահերը հաշվի առնելու․ «Սա ավելի մակրո մակարդակն է, իսկ եթե միկրո մակարդակում դիտարկենք, խնդիր կա Իրանի դոսյեի հետ, հիշում ենք՝ Իրանի հետ բանակցությունները փակուղու մեջ հայտնվեցին, երբ Ուկրաինանում հայտնվեցին իրանական անօդաչուներ»։

Մանարմասները՝ տեսանյութում

«Պայթյունը կարող է Ադրբեջանի և Իրանի սահմանին լինել․ զինված հակամարտությունը Ալիևին լուրջ խնդիրների կբերի»․ Ռոբերտ Ղևոնդյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր