ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
ՆԱՏՕ-ն Պուտինի ծրագրերում փոփոխություն չի տեսնում
22:54, 30.01.2023 | mamul.am
4733 | 0

Ռուսաստանը մտադիր է շարունակել ռազմական գործողությունները Ուկրաինայում, իսկ Արևմուտքը չի տեսնում Մոսկվայի՝ խաղաղության ցանկությունը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Ըստ Սթոլթենբերգի, ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում, սակայն, նրա կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է վերջ տալ այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր։ «Բայց խնդիրն այն է, որ մենք որևէ նշան չենք տեսնում, որ նախագահ Պուտինը և Մոսկվայի իշխանությունները պատրաստվում են խաղաղության», - ասել է նա։

ՆԱՏՕ-ն հակառակն է տեսնում, այն է, որ Ռուսաստանը պատրաստվում է շարունակել ռազմական գործողությունները, մոբիլիզացիան, նոր զինատեսակներ ձեռք բերելը և սեփական արտադրության ավելացումը. «Այս ներխուժման ընդհանուր նպատակն է՝ վերահսկել հարևանին, վերահսկել Ուկրաինան»։

Ոչ բոլորը, բայց շատ պատերազմներ վաղ թե ուշ ավարտվում են բանակցությունների սեղանի շուրջ, և, ամենայն հավանականությամբ, նույնը կլինի Ուկրաինայի դեպքում, սակայն այն, ինչ տեղի է ունենում այս սեղանի շուրջ, անքակտելիորեն կապված է և ամբողջովին կախված է մարտադաշտում տիրող իրավիճակից, կարծում է Սթոլթենբերգը։

«Այսօր ռազմական աջակցությունը հնարավորություն է տալիս վաղը հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր