Առնվազն 59 մարդ է զոհվել, ևս 157 մարդ վիրավորվել է Պակիստանի Փեշավար քաղաքում (Հյուսիսարևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգ՝ Աֆղանստանի սահմանի մոտ) մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է Dawn թերթը։ Մահապարտ-ահաբեկիչը, ըստ իրավապահների, պայթուցիկ սարք է գործի դրել մզկիթում կեսօրվա աղոթքի ժամանակ, որտեղ բազմաթիվ մարդիկ են եղել, այդ թվում՝ ոստիկաններ և զինվորականներ։ Պայթյունի հետևանքով փլուզվել է մզկիթի պատի կեսը: Հարձակման պատասխանատվությունը, ըստ Geo հեռուստաալիքի, ստանձնել է Պակիստանում արգելված Tehrik-e-Taliban Pakistan-ը (Պակիստանի Թալիբան շարժումը, որը կապված է թալիբան շարժման հետ - խմբ.), որն արգելված է Պակիստանում: |