ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ֆրանսիան և Ավստրալիան Ուկրաինայի համար համատեղ արկեր կարտադրեն
23:54, 30.01.2023 | mamul.am
3472 | 0

Ֆրանսիայի և Ավստրալիայի իշխանությունները համաձայնության են եկել Ուկրաինայի զինված ուժերի համար 155 մմ արկերի համատեղ արտադրության շուրջ, հայտնում է France 24-ը։

Ուկրաինական հրետանու համար զինամթերքի համատեղ արտադրության մասին որոշումը կայացվել է Ֆրանսիայի և Ավստրալիայի պաշտպանության նախարարներ Սեբաստիան Լեկորնուի և Ռիչարդ Մարլզի հանդիպման ժամանակ։
«Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզի հետ մենք որոշեցինք մեր համատեղ օգնությունն առաջարկել Ուկրաինային: Խոսքը 155 մմ տրամաչափի արկերի մեր համատեղ արտադրության մասին է, որոնք կմատակարարվեն Ուկրաինային»,- ասել է Լեկորնուն։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավարը նաև մանրամասնել է, որ արկերի առաջին մատակարարումներն Ուկրաինա կարող են իրականացվել արդեն այս տարվա առաջին եռամսյակում՝ նշելով, որ ֆրանսիական կողմից համագործակցությանը մասնակցում է զենք և ռազմական տեխնիկա արտադրող Nexter-ը։

Ավստրալիայի պաշտպանության նախարարն իր հերթին ասել է, որ «խոսքը բազմամիլիոնավոր ավստրալիական դոլար արժողությամբ նախագծի մասին է»։ «Այս գործընկերությունը կոչված է ցույց տալու, որ Ֆրանսիան և Ավստրալիան միասին աշխատում են Ուկրաինային աջակցելու համար: Սա մեր պաշտպանական ձեռնարկությունների միջև համագործակցության առաջին նման օրինակն է»,- ասել է Մարլը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր