ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ռուսաստանը պետք է վերապրի այն, ինչ ապրեցին գերմանացիները 1945 թվականի մայիսի 8-9-ին. Մելնիկ
00:42, 31.01.2023 | mamul.am
6323 | 0

Ուկրաինան գործընկերների հետ պետք է պատասխան գտնի այն հարցին, թե ինչպես անել, որ Ուկրաինայի հաղթանակից հետո Ռուսաստանի հասարակությունը, որն սկսեց այս պատերազմը, վերջ տա ագրեսիվ մտածելակերպին և այլևս չցանկանա ֆիզիկապես ոչնչացնել իր հարևանին։

Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Մելնիկը United News հեռուստամարաթոնի եթերում։

Ինչպես նշել է դիվանագետը, ուկրաինական խաղաղության բանաձևը հետպատերազմյան աշխարհակարգի նախապատրաստման առաջին քայլն է։ Բայց մենք նաև պետք է մտածենք, թե ինչպես ձևակերպել, թե որն է մեր հաղթանակը և ինչպիսի Ռուսաստան ենք ուզում տեսնել։

«Մեր արևմտյան գործընկերներն ասում են՝ հիմա դուք դուրս եք եկել դեպի սահմաններ (1991թ.- խմբ.), սա իրատեսական է: Այնտեղ ոչ ոք դա չի բացառում և չի ժխտում, որ դա մեր Զինված ուժերի լիազորությունների շրջանակում է: Բայց հետո ի՞նչ, իմ պատասխանը՝ Ռուսաստանը պետք է վերապրի այն, ինչ ապրեցին գերմանացիները 1945 թվականի մայիսի 8-9-ին: Սա չի նշանակում միայն կապիտուլյացիա, ամբողջական և անվերապահ կապիտուլյացիա առանց բանակցությունների... Ոչ ոք Հիտլերի հետ չի բանակցել, թեև նա փորձել է դա անել... Բայց ի՞նչ տեղի ունեցավ հետո: Եղավ, այսպես կոչված, ապաազգայնականացման գործընթաց, ինչը ռուսները մեզ մոտ են ուզում անել»,- ասել է Մելնիկը։

Նա նշել է. «Ռուսաստանը դժվար թե օկուպացվի մեր կողմից, համենայնդեպս, հիմա այս տարբերակը դեռ առաջնահերթություն չէ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր