ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մելքոնյան Գագոների կոռուպցիայի պատճառով գեներալներին համարում են կոռումպացված». Գեղամ Մանուկյան
11:24, 31.01.2023 | mamul.am
3218 | 1

«Մելքոնյան Գագոները ժամանակին եղել են բանակում, Մելքոնյան Գագոների կոռուպցիայի պատճառով գեներալներին համարում են կոռումպացված: Կոռուպցիայից, որ խոսում եք, առաջինը գնացեք Մելքոնյան Գագոյի առաջ պահանջը դրեք»,- այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ ներկայիս իշխանության ներկայացուցիչների մեղադրանքներին, ըստ որի՝ նախկին իշխանության օրոք երկիրը կոռումպացված էր:

Պատգամավորը նաև արձագանքել է հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Երբ Երկրապահը դիրքերում է, թշնամին ոչ մի շարժ չի կատարում». «Գլուխը պատովն է տվել, ցավոք սրտի դա պոռոտախոսություն է»,- նկատել է Մանուկյանը:

Ըստ նրա՝ իշխանության ներկայացուցիչները սուտ են ասում, թե բանակում բարեփոխումներ են իրականացվում. «Ես կոնկրետ փաստերով ասեմ. 1.5 տարի է՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ եմ, իշխանությունը կամ կառավարությունը բերել են դրվագային 3-4 նախաձեռնություն, որոնք բոլորը հիմնականում կապված են փողի հետ: Իրականում անկարևոր փոփոխություններ են, որևէ լուրջ գործ չեն անում, առաջնագիծը չեն կահավորում»,- նշել է Մանուկյանը:

«Մելքոնյան Գագոների կոռուպցիայի պատճառով գեներալներին համարում են կոռումպացված». Գեղամ Մանուկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր