Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, գրում է РИА Новости-ն: Հիշեցնենք՝ նախօրեին մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարք էր գործի դրել մզկիթում աղոթքի ժամանակ, որտեղ բազմաթիվ մարդիկ էին եղել, այդ թվում՝ ոստիկաններ և զինվորականներ։ Պայթյունի հետևանքով փլուզվել էր մզկիթի պատի կեսը: |