Պերուում դեռևս դեկտեմբերից սկսված բողոքի ցույցերը հանգեցրել են 58 մարդու մահվան, հայտնել է այդ երկիրի օմբուդսմենի գրասենյակը. «10 խաղաղ բնակիչ մահացել է ճանապարհներին տեղի ունեցած միջադեպերի, 48-ը՝ ոստիկանության հետ բախումների հետևանքով»: Պերուի նախկին նախագահի կողմնակիցները բողոքի ցույցեր են անցկացնում դեկտեմբերի 10-ից՝ պահանջելով գործող նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը: |