ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Միայն այս կերպ կարող ենք մեր պայքարը շարունակել». Հակոբ Հակոբյան
17:12, 31.01.2023 | mamul.am
3579 | 0

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Հիսուն օրից ավել է՝ Արցախը պայքարում է բլոկադայի պայմաններում: Պայքարում է հանուն սեփական հողում ապրելու իրավունքի, հանուն հայկական պետականության, հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության լինելիության համար: Շատ կարևոր է, որ այսպիսի ծանր իրավիճակում մեր հասարակության մեջ տեղ չգտնեն բամբասանք, ամբիցիաներ, ինտրիգ, որոնք անիմաստ լարվածություն են ստեղծում: Այս իրավիճակում Արցախին հարկավոր է իրական խնամակալական քաղաքական կառավարում, որը կառուցողական, ալտրուիստական վերաբերմունք է սեփական հանրույթի նկատմամբ, երբ ընդհանուր ու սեփական բարեկեցությունը նույնն է համարվում: Գործնականում այս տարբերակն իր մեջ ներառում է իրական գաղափարական իմաստով սոցիալիզմին բնորոշ տարրեր: Միայն այս կերպ կարող ենք մեր պայքարը շարունակել, քանզի Հայաստանը և Արցախը գտնվում են ֆիզիկական ուղիղ սպառնալիքի տակ և մենք միայն մեկ ճանապարհ ունենք՝ Պայքարե՛լ»:

Աղբյուրը` Հակոբ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր